Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Նազարյանը չցանկացավ պատասխանել Հերմինե Նաղդալյանի փոխարեն

Նոյեմբեր 05,2015 16:59

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի երեկ ընդունած բանաձեւը ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը չի համարում Հայաստանի հերթական դիվանագիտական ձախողումը: «Հայտնի է, որ զեկուցող Ուոլթերն ընդգրկված է Ադրբեջանի խավիարային դիվանագիտության ցանկում և այստեղից կարող եք եզրակացություններ անել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը: Շատ հավանական է, որ այն հունվարին, ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ եւս կընդունվի:

«ԵԽԽՎ-ում մեր գործունեությունը խորհրդարանական ձևաչափ է: Այնտեղ հանդես է գալիս խորհրդարանական պատվիրակությունը, ԱԳՆ-ն այս գործընթացում ներգրավված է միայն խորհրդակցական կարգավիճակով: Խորհուրդ կտայի սպասել. պատվիրակության ղեկավարը շուտով կվերադառնա և կտա պատասխանները»,- ասաց Կարեն Նազարյանը:

ԱԳ փոխնախարարը նկատեց, որ այս գործընթացը որեւէ կերպ չի կարող ազդել ՀՀ-ԵՄ դեկտեմբերին մեկնարկելիք բանակցությունների վրա: Նա հույս ունի, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը այս առիթով քայլեր կձեռնարկի, քանի որ Ուոլթերը ով մի քանի ամսից վայր է դնելու մանդատը եւ ցավալի է, որ նման ժառանգություն է թողնում:
Փոխնախարարը չմեկնաբանեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ եթե լիներ ազգային քաղաքականությունը, չէր լինի նման պարտություն: «Ռազմավարություն մշակելուն դեմ չեմ, վստահ եմ՝ նման բան եղել է և ԱԳՆ-ին ուղղված բոլոր հարցերին մենք տվել են սպառիչ պատասխաններ»,- միայն ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30