Հոկտեմբերի վերջերին Երեւանում անցկացված վաստակավոր մարզիչ Վահան Զատիկյանի՝ ազատ ոճի ըմբշամարտի ավանդական միջազգային հուշամրցաշարին «Վահան Զատիկյան» ակումբի հրավերով Երեւան ժամանած պատվիրակությունների մեջ եղել են նաեւ աբխազները, որոնք սակայն չեն մասնակցել մրցաշարին:
Աբխազական մամուլը գրել է, թե իրենց ըմբիշներին մասնակցել արգելվել է Վրաստանի միջամտության պատճառով, որը հերթական անգամ խախտել է սպորտում քաղաքականության միջամտության անթույլատրելիության սկզբունքները:
Aravot.am-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը խնդրեց մեկնաբանել կատարվածը, որտեղից պատասխանեցին կարճ. «Գործընթացը իրականացվել է նախապես նախատեսված ձեւաչափով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ