Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ՆԳՆ. Տուլայում վթարված ավտոբուսի վարորդը քնած է եղել. Ria

Նոյեմբեր 05,2015 16:36

Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարը տեղի է ունեցել  ղեկի մոտ քնած վարորդի պատճառով: Այս մասին, ըստ «Ria»-ի, հայտարարել է Ռուսաստանի ներքի գործերի նախարարի տեղակալ, քննչական դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Սավենկովը:

«Ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտում վթարների թվի ավելացման պատճառներից մեկը վարորդների կողմից աշխատանքի եւ հանգստի ռեժիմի խախտումն է: Սա համընդհանուր խնդիր է: Նույնիսկ, եթե դիտարկեն վերջին օրերի իրադարձությունները, Տուլայի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությանը պատկանող ավտոբուսի մասնակցությամբ մեծ վթարը, նույն խնդիրն է. վարորդը ուղղակի քնել է ղեկի մոտ»,- ասել է նա, ելույթ ունենալով ՌԴ Պետական դումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30