Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավոր սահմանում ծառայող զինվորի հոր սրտի ստենտավորմանը չեն օգնում

Նոյեմբեր 05,2015 15:10

Մի քանի օր առաջ մեզ զանգահարեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Գոհար Աթաբեկյանը: Նա հայտնեց , որ իր ամուսինը՝ Բերդավանի 49-ամյա բնակիչ Սասուն Աթաբեկյանն արդեն 17 տարի 2-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է ընկնավորությամբ: Իրենց ընտանիքը գոյատեւում է ամուսնու ստացած 27 հազար դրամ թոշակով, նաեւ անասուններ են պահում: Աթաբեկյանները ընտանեկան նպաստ չեն ստանում:

Ընտանիքի մեծ տղան ծառայել է բանակում, երկրորդ որդին այժմ ծառայում է հայրենիքի հեռավոր սահմանագծում: Հարկ է Սասուն Աթաբեկյանի սիրտը ստենտավորել, սակայն ընտանիքը դրա համար միջոցներ չունի: Աթաբեկյանները ներկայացել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր ասել են, որ սրտի ստենտավորման համար պահանջվող 2 միլիոն դրամ վճարից կարող են զեղչել 500 հազար դրամը: Գ. Աթաբեկյանը խնդրեց մեր աջակցությունը:

Զանգահարեցինք Տավուշի մարզի առողջապահության ոլորտի մասնագետներից մեկին, որն իրազեկ է սրտի ստենտավորման հետ կապված ֆինանսական հարցերին: Նա հայտնեց, որ գոյություն ունի պետական ծրագիր, երբ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար անհապաղ, պետական ֆինանսավորմամբ ստենտ է արվում: Սասուն Աթաբեկյանը չի կարող այդ ծրագրից օգտվել:

Մասնագետը հայտնեց, որ զինծառայողների ընտանիքների անդամների վիրահատությունները կատարվում են պաշտպանության նախարարության ֆինանսական աջակցությամբ: Դրա համար ՀՀ ՊՆ-ն համապատասխան պայմանագիր ունի «Նորք-Մարաշ» ԲԿ-ի հետ, որին էլ փոխանցում է ստենտավորման համար անհրաժեշտ գումարը: Այդ տեղեկատվությունը փոխանցեցինք Գ. Աթաբեկյանին:

Այսօր Գոհար Աթաբեկյանը Երեւանից մեզ զանգահարեց: Նա ասաց, որ անցած օրերին ոչ մի տեղից աջակցություն չեն ստացել, ինքն այժմ փորձում է պաշտպանության նախարարությունում այդ հարցով ընդունելության արժանանալ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հարգելի Առավոտ, այդ հեռավոր սահմանը ինչի՞ց է հեռու: Սահմանը սահման է ու վերջ: Հեռու չի կարող լինել: Թերեւս մոտիկ, կարեւորության, ցավը զգալու իմաստով` կարող է լինել: Բայց հեռու` հաստատ չէ: Հենց որ հասկանանք այս բառերի իմաստը, շատ հարցեր էլ ինքնաբերաբար լուծված կլինեն` այդ թվում նաեւ, կարծում եմ, սույն նյութի մեջ արծարծվածը:

  2. Հարգելի Տիգրան,«հեռավոր սահման» բառակապակցությունը նշանակում է որ տղան ծառայում է այնտեղ, որն առանձին պետություն է համարվում:Հույս ունեմ, որ հասկացաք այդ բառերի իմաստը:

    • Տիգրան says:

      Իսկ ի՞նչ գործ ունի այդ տղան ուրիշ պետությունում: Ու բա ի՞նչ էիր ուզում: Այլ պետությունում ծառայողի հորն ինչո՞ւ պիտի օգնեն:

    • Տիգրան says:

      Ես ըտենց էլ գիտեի, որ գրելու ես: Կարող ա՞ գիտես չեմ հասկանում, որ խոսքը նրա մասին ա, ինչ անուն որ տվեցիր: Եթե ի վերջո ասածդ ուրիշ պետություն ա, ոնց ասում ես, ոնց ասում եք բոլորդ, բա ո՞նց չհարցնեմ, թե ի՞նչ գործ ունի հայ զինվորն էդ ուրիշ տարածքում: Հնեց որ չվախենաք, ու ասեք, որ Արցախը ՀՀ մարզերից մեկն է, էլ էդ հարցը չեմ տա: Իսկ քանի ասում եք, որ ուրիշ երկիր ա, իմ վերաբերմունքը բոլոր առումներով կլինի որպես ուրիշ երկրի: Ու գուցե ոչ բարեկամ: Պարզ ա՞:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30