Այսօր Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ է մեր երկիրը նոր վարկեր վերցնում, եթե արտաքին պարտքն այդքան մեծ է եւ արդյոք այդ հանգամանքը կառավարությանը չի մտահոգում:
Ըստ Կարեն Ճշմարիտյանի, արտաքին պարտքի ծավալները ֆինանսների նախարարությունը հաշվարկում է եւ այդ ընդհանուր բեռը դեռեւս տաս տարի մեր պարտքային բեռի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա:
Այն հարցին էլ, թե ՀՆԱ-ն դոլարով նվազել է անցյալ տարվա համեմատությամբ, մինչդեռ մեր արտաքին պարտավորությունները արտարժույթով են եւ ՀՆԱ-ի արտաքին պարտք հարաբերակցությունը գնալով վատանում է, մյուս կողմից չենք տեսնում արդյունաբերությունն աճի, որպեսզի կարողանանք արտաքին պարտքը սպասարկել, Էկոնոմիկայի նախարարն ասաց. «Միայն արդյունաբերությունով չի, ընդհանուր տնտեսության խնդիրն է»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ