«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզի Բուժական գյուղում հավաք էր նախատեսել: Այժմ նախաձեռնության անդամները գյուղում են եւ փորձեցին գյուղապետարանի շենքին իրենց պաստառն ամրացնել, սակայն դա չարժանացավ գյուղապետի հավանությանը:
Բուժական համայնքի աշխատակազմի քարտուղար Նվեր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությանը այլընտրանքային տարբերակ են առաջարկել. սահմանված կարգով տրամադրել են դահլիճ: Նա շեշտեց, որ նախաձեռնությունը կարող է նաեւ բացօթյա տարածքում իր հավաքն անցկացնել, միայն ոչ վարչական տարածքում:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) չբացառեց, որ Բուժականում հավաքը չկայանա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ