Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ պաշտոնյա. «Մեզ քիմիկոսներ են պետք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2015 14:45

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպեց քննարկում՝ բուհական գիտության և արդյունաբերության գործակցության հարցերի վերաբերյալ:

Քննարկման մասնակիցները նպատակ ունեն գործակցության ծրագրեր կազմել տարբեր ընկերությունների եւ արտադրողների հետ, որպեսզի նպաստեն տեղական ռազմաարդյունաբերության զարգացմանը: Մասնավորապես, Պոլիտեխնիկի բազային լաբորատորիաները կարող են ստեղծել բարենպաստ պայմաններ՝ բանակի հնարավորություններն ընդլայնելու համար, օրինակ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետը հնարավորություն ունի մեծ օգնություն ցուցաբերել բանակին՝ համակարգչային պատրաստվածության առումով:

POlitexnik_3ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ՝ ռազմաարդյունաբերական պոտենցիալի հզորացմանը կարող են նպաստել տեղական գիտական միտքը եւ տեխնոլոգիաները. «Միայն Պոլիտեխնիկն ունի 22 բազային լաբորատորիաներ, որոնց պոտենցիալը կարող ենք օգտագործել, ՊՆ-ն էլ հավանաբար առաջադրանքներ կներկայացնի այդ կենտրոններին, գործարաններն էլ իրենց նպաստը կբերեն գիտական միտքը տեղայնացնելու տեսանկյունից: Ներկայումս ինչ-որ անջրպետ է ձեւավորվել գիտության եւ արտադրության միջեւ, ուստի կփորձենք երկխոսության հարթակ ստեղծել, որպեսզի գիտնականները շփվեն գործարանների տնօրենների հետ, որոնք էլ համապատասխան պատվերներ կառաջադրեն»:

POlitexnik_2Ն ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանն ասաց, որ այս տարի պետք է ստեղծվի ռազմաարդյունաբերության պետական կոմիտե, որի կառուցվածքը եւ կանոնադրությունն առաջիկայում կառավարությունը կհաստատի. «Ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից ստեղծվելու է գիտատեխնիկական խորհուրդ, որը գործի չորս ուղղություններով՝ բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, ֆիզիկայի եւ քիմիայի: Կառույցում կներգրավվեն զինված ուժերի ներկայացուցիչ-պատվիրատուներ, գիտնականներ, արտադրողներ»:

POlitexnik_4Իսախանյանի խոսքով՝ եթե Պոլիտեխնիկական համալսարանը կարողանա կազմակերպել որոշակի պահեստամասերի եւ սարքավորումների արտադրական տեխնոլոգիաները, այդ մասին կզեկուցվի ՊՆ ղեկավարությանը եւ կկազմակերպվի ֆինանսավորում. «Մեզ պետք են նաեւ քիմիկներ, իսկ մի անգամ չէ, որ Պոլիտեխնիկի միջոցով ենք գտել մեզ անհրաժեշտ մասնագետներին»,-ասաց Իսախանյանը:

Նա նաեւ նշեց, որ ՊՆ-ն պատրաստ է հնարավորության սահմաններում աշխատանքի ընդունել ուսանողների, որոնք իրենց գիտելիքները կծառայեցնեն տեղական ռազմաարդյունաբերության զարգացմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30