Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում կատարող վարորդի նկատմամբ վերահսկողություն չկա (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2015 14:37

Այսօր երեկոյան ժամը 20-ին հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի տուժած ուղեւորները եւ զոհվածների աճյունները: 12 տուժածի բուժումը կշարունակվի Ռուսաստանի հիվանդանոցներում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նա անդրադառնալով Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարին՝ ասաց, որ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի ուղեւորափոխադրումների նկատմամբ վերահսկողությունն ուժեղանա:

Փոխնախարարը վստահեցրեց, որ դեռեւս դեպքից առաջ շրջանառության մեջ է դրվել ուղեւորափոխադրումներին առնչվող նոր օրենսդրություն, որը կխստացնի այդ ոլորտի պայմանները: Ըստ նրա, ավելի խիստ են հետեւելու ավտոմեքենայի տեխնիկական ու վարորդի առողջական վիճակին:

Aravot.am-ը Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե մի շարք դեպքերում ավտոմեքենան տեխնիկապես սարքին է լինում, վարորդն էլ` առողջ, սակայն ղեկին նստում են անքուն, ցանկանալով ավելի շատ գումար աշխատել:

Մեր այն դիտարկմանը, թե այս տարի դեպի Վրաստան կամ հակառակ ուղղությամբ երթեւեկող մի քանի միկրոավտոբուս վթարի ենթարկվեցին վարորդի` ղեկին քնելու հետեւանքով, պարոն Առաքելյանն ասաց, որ կան համապատասխան սարքավորումներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս վերահսկել այդ գործընթացն, այդ թվում եւ վարորդի հանգստանալու ժամերը. «Այդ համակարգը Հայաստանում ներդրված է եւ գտնում եմ, որ դա հնարավոր է»: Մեր այն հարցին, ով պետք է վերահսկի, եթե ուղեւորափոխադրումը կատարում է ոչ թե կազմակերպությունն, այլ` անհատ վարորդը, Արթուր Առաքելյանն ասաց, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների պարագայում գրեթե վերահսկողություն չկա:

 

Արթուր Առաքելյանը նաեւ ասաց, որ միանգամից չեն կարող վերահսկողությունը մեծացնել, քանի որ կդիտվի բիզնեսի նկատմամբ ճնշումներ, ուստի պետք է հավասարակշռված տարբերակ գտնեն, որը թույլ կտա ոլորտն առավել անվտանգ դարձնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30