Ասելիքս ուղղված է Երևանի փողոցներում կարմիր գծերի բիզնեսի տերերին, որոնց գործունեությունը կարելի է ֆինանսական տեռոր համարել:
Այս տարվա հունվարից ահազանգում եմ Տիգրան Մեծ պողոտայի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի դիմաց, օրենքի պահանջով կարմիր գծերով ՉԳԾԱՆՇՎԱԾ հատվածում մեր գործընկերներին պարբերաբար տուգանելու փաստի մասին: Չնայած մեր ահազանգի հետքերով տեղում եկել և անօրինական տուգանքի փաստն անձամբ արձանագրել են թե՛ այդ <ԿԱՐՄԻՐ ՏԵՌՈՐԻ> կազմակերպության, թե՛ քաղաքապետարանի աշխատակիցներն ու խոստացել, որ իրենց կողմից անբարեխիղճ կամ անփույթ նման երևույթ այլևս չի կրկնվի , սակայն մեր նույն աշխատակիցները շարունակում են ստանալ տուգանքի մասին ծանուցումներ: Կարծում եմ սա պատահականություն չէ, այլ պարզ գրպանահատություն, իրենց համար գործում է <շնից մազ պոկելն էլ օգուտ է> սկզբունքը, որովհետև կլինեն քաղաքացիներ, ովքեր ստանալով ծանուցումներ, չեն էլ իմանա, որ այնտեղ կարմիր գծանշում գոյություն չունի, որ դա անօրինական ծանուցում է կամ դրանց հետ գլուխ չդնելու համար կտանեն կմուծեն: Ինչ վատ կլինի՞:
Ստիպված եմ <տեռորիստներին> հիշեցնել, որ ՀՀ ՔՐ Օր-ի 315-րդ՝ <Պաշտոնեական անփութություն > հոդվածի համաձայն պաշտոնական անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը քրեորեն պատժելի արարք է որակվում և արժե ձեզ դատի տալ ու պահանջել բարոյական վնասի հատուցում այս մարդկանց անընդհատ ներվայնացնելու համար:
Սթափվե՛ք, հերի՛ք է քաղաքացիների ներվերի հետ խաղաք ու վերջ տվեք այս անամոթ գործունեությանը:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Կարդացեք նաև
Խմբակցության անդամ