Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Ուզում է, թող հարյուր տարի մնա Սերժը, միայն թե 81-րդ հոդվածը հանեք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2015 14:15

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, բայց այն, ինչ հիմա է բերվում, դա հայ ժողովրդի համար սահմանադրական փոփոխությունների հետ կապ չունի: «Հայացք» մամուլի ակումբում Սոս Գիմիշյանը հայտարարեց. «Սա փաստաթուղթ է, որը պետք է կործանի Հայաստանը: Մեր իշխանություններն էլ հայ մարդիկ են, բայց դրսի պարտադրանքներն այնքան մեծ են, որ դիմանալ դժվար է, առավել ևս, երբ իշխանությունը, մեղմ ասած, թերի է լինում, կաշառակերություն, թալան, բոլոր մեր մեծահարուստների փողերը դրսում են գտնվում, դրա համար էլ 104 պատգամավորները կողմ են քվեարկել»: Սակայն պարոն Գիմիշյանը շեշտեց, որ ինքը «ոչ»-ի ճակատում չէ, բայց կողմնակից է, որ այս փաստաթուղթը հանվի հանրաքվեից:

Սոս Գիմիշյանի համար մտահոգիչ է Սահմանադրության 81-րդ հոդվածը, որով, նրա կարծիքով՝ ըստ էության պաշտպանվում են համասեռամոլների իրավունքները:

Նշենք, որ Սահմանադրության նախագծի 81-րդ հոդվածը կոչվում է. «Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան»: Հոդվածն այս է.

1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:

Համանման դրույթ կա նաեւ գործող Սահմանադրության մեջ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Պարոն Գիմիշյանը մանրամասնեց. «Եթե ՀՀ-ում չգրանցվեն համասեռամոլների իրավունքները, գնալու են Եվրադատարան, հետո պարտադրելու են, դեռ մի բան էլ տույժ ու տուգանք ենք մուծելու: Ուզում է՝ թող հարյուր տարի մնա Սերժը, միայն թե 81-րդ հոդվածը հանեք»:

ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը հակադարձեց, թե «Մեր իշխանությունը ամենաավանդապաշտ ու հայեցի իշխանություններից է», ինքն էլ՝ «զզվում եմ համասեռամոլ արտահայտությունից»:

Այնուհետև հիմնավորելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ասաց. «Եթե բարեփոխումներ են տեղի ունենում, տարածության և ժամանակի մեջ ցանկացած պահն էլ ժամանակն է»:

Դառնալով եկեղեցու, ընտանիքի և բարոյական արժեքների վերաբերյալ՝ ընդդիմության հնչեցրած մտահոգություններին՝ պարոն Վարդապետյանն ասաց, որ իրենք այդ հարցերում մտահոգություններ չունեն:

Նույնականացման քարտերի հետ կապված հարցն էլ, ըստ նրա, լուծված է: ՀՀԿ-ականը մանրամասնեց. «Այդ հարցն էլ է կարծես թե լուծվում. իշխանությունը բարի կամք դրսևորեց, որ այն 24-ժամյա ռեժիմով չքննարկվի, այլ կքննարկվի արտահերթ նիստին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ոմանց ողջ «հայրենասիրությունը» ուղղված է «համասեռամոլների» դեմ “պայքարով”: Լիսկաների դեմ դուխ չունեն. դա իրե՛նց համար ապահով չէ:

    «Համասեռամոլներ» չկան, ինչպես որ «տարասեռամոլներ» չկան: Կան (սեռական փոքրամասնություններին պատկանող) երկրի օրինական քաղաքացիներ: Դուք իրենցից ոչնչով ավել կամ պակաս չեք:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության պրն նախագահ- 1915-ին «առաջին քրիստոնյա ազգին» մորթեցին: Որտե՞ղ էր «փրկիչ» Քրիստոսդ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30