Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը ծառայողական մեքենա չունի (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2015 13:20

Այսօր «Հենարան» ակումբում Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը անդրադառնալով 2016թ. պետական բյուջեի նախագծին, այն, ըստ էության, դրական գնահատեց, նշելով, որ սոցիալական ծախսեր չեն կրճատվել, ավելին` չաշխատող մայրերին նպաստ են սահմանել:

Հարությունյանի խոսքերով՝ 2016-ի բյուջեն ավելի կանխատեսելի է, քան 2013-ինը: Պատգամավորը նկատեց, որ այսօրվա տնտեսական ճգնաժամային իրավիճակը պայմանավորված է նրանով , որ շուկան դիվերսիֆիկացված չէ եւ հիմա մենք դրա արդյունքներն ենք քաղում:

Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ բյուջեի հիմքում դրված 2,2% տնտեսական աճը նորմալ է: Պատգամավորն այն համեմատեց տարածաշրջանի երկրների հետ: Օրինակ՝ Վրաստանը 3% տնտեսական աճ է դրել, Ադրբեջանը՝ 3,3: Անդրադառնալով նոր վարկերի ներգրավմանը եւ արտաքին պարտքի ավելացմանը, Հարությունյանն ասաց, որ պարտք վերցնելն այնքան էլ վատ բան չէ, կարեւորը դրա սպասարկումն է եւ արդյունավետ ծախսելը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչպես կգնահատի պատգամավորը 2016թ. բյուջեով նախատեսված ծախսերը, քանի որ ծախսերը գերազանցում են եկամուտները եւ Ազգային ժողովում բուռն քննարկվում է, որ պետական ապարատի, օրինակ, ծառայողական մեքենաների ծախսերը շատ են, Հարությունյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ մասով կրճատելու ռեսուրսներ կան, օրինակ՝ վարչության պետեր կան, որ պարտադիր չէ ծառայողական մեքենա ունենան»: Հարությունյանը նշեց, որ ինքը ծառայողական մեքենա չունի, անձնական մեքենայով է եւ սեփական միջոցներով է այն լիցքավորում:

Մանրամասն՝  տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30