Վերջերս հայրենիքի հեռավոր սահմանագծում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ Վարշամ Մելքոնյանը: Վարշամի հայրը՝ Սերգո Մելքոնյանը ազատամարտիկ է, տարիներ շարունակ ծառայել է սահմանապահ զորամասում, առողջական խնդիրների պատճառով այժմ թոշակառու է:
Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում աշխատող մի խումբ ոսկեվանցիներ լսելով Վարշամ Մելքոնյանի վիրավորվելու լուրը՝ գումար են հանգանակել եւ ուղարկել նրա ընտանիքին:
Գյուղապետը երախտագիտություն հայտնեց հայրենասեր այդ տղաներին: 20-ամյա Վարշամ Մելքոնյանը այժմ զինվորական արձակուրդի մեջ է, գտնվում է հայրենի գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ