Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի Բոն քաղաքում Հայաստանի ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակին

Նոյեմբեր 05,2015 12:48

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը և գերմանական «ArtDialog» միավորումը նոյեմբերի 1-ին Բոնն քաղաքի (Գերմանիա , Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիա երկրամաս) «Արվեստագետների ֆորում»-ում / “Künstlerforum Bonn” ներկայացրել է «Բոլորս միասին» /„All Together Now“ համատեղ լայնածավալ ցուցահանդեսը։

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը՝ ”ArtDialog” միավորման հետ համատեղ 2015թ.-ի նոյեմբերի 1-ից-27-ը գերմանական Բոնն քաղաքի (Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիա երկրամաս) «Արվեստագետների ֆորում» -ում / Künstlerforum Bonn ներկայացրել է «Բոլորս միասին» / „All Together Now“ ցուցահանդեսը։ Վերջինիս շրջանակներում ցուցադրվել են երեք ազգության 11 նկարիչի աշխատանքներ` Հայաստանից, Գերմանիայից և Իսլանդիայից։

Սերունդների, ազգությունների և ավանդույթների միջև փոխանակումը նպաստել է երեք երկրների ժամանակակից մշակույթի բազմազանության բացահայտմանը։ «Բոլորս միասին» / „All Together Now“ ցուցահանդեսի շնորհիվ հնարավոր եղավ տեսնել, թե ինչպես է հարստացել այսօրվա Եվրոպան մշակութային համագոյության ու արվեստագետների փոխանակման շնորհիվ։

Միջազգային նախագծում ընդգրկվել են տարբեր ժանրերի աշխատանքներ, որոնց հեղինակներն են Վահան Ռումելյանը, Սերգեյ Նարազյանը, Արման Վահանյանը և Օվսաննա Շեկոյանը (Հայաստան), Ռոման Լանգը, Բերնդ Պետրին, Յենս Րայխերթը և Ուրսա Շյոպերը (Գերմանիա), ինչպես նաև Ռոզա Գիսլադոռիրը, Հուբերտ Նոյին Յոհանսոնը և Թորգերդուր Թորհալսդոթիրը (Իսլանդիա)։

«Բոլորս միասին» /„All Together Now“ լայնածավալ ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 1ին ժամը 11ին Բոննի «Արվեստագետների ֆորում»-ում։ Նախագիծն իրականացվել է Բոննի քաղաքապետ պարոն Աշոկ Շրիդարանի բարձր հովանու ներքո։

Բացման հանդիսավոր արարողության ընդգրկուն ծրագիրը հնարավորություն է ընձեռել ներկաներին ոչ միայն տպավորություններով և կարծիքներով փոխանակվելու ցուցահանդեսի համադրողներ՝ արվեստագիտության դոկտոր, տիկին Ուտա Ֆրիդրիկե Միկշեի և տիկին Մարիաննա Հորլինգի հետ, այլև ծանոթանալու արվեստագետներին և իրենց արվեստին։

«Բոլորս միասին» /„All Together Now” ցուցահանդեսի կապակցությամբ լույս է տեսել երկլեզու պատկերագիրք (գերմաներեն/անգլերեն), որը ներառում է ինչպես մասնակից նկարիչների կենսագրությունները, աշխատանքները և վերջիններիս արվեստաբանական վերլուծությունն, այնպես էլ ցուցահանդեսի համադրողների արվեստաբանական ակնարկը և կազմակերպիչների, հովանավորողների ողջույնի խոսքերը։ «Բոլորս միասին» /„All Together Now“ լայնածավալ ցուցահանդեսի երկլեզու պատկերագիրքը հնարավոր կլինի ձեռք բերել Բոնն քաղաքի «Արվեստագետների ֆորում» -ում։

«Մշակույթների երկխոսություն»  հիմնադրամ

Լուսանկարում՝ Օվսաննա Շեկոյանը «All Together Now» ցուցահանդեսում: Լուսանկարի հեղինակ՝ Գոհար Մովսեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30