Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Եթե իմանայի պարսկերեն, պարսիկների հետ էլ իրենց լեզվով կխոսեի». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 05,2015 12:28

Թեւան Պողոսյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, թե «Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը իր տեսակետները արտահայտել է հայերեն եւ ապահովվել է պատշաճ մակարդակով թարգմանություն ու միայն մեկ պատգամավոր է ռուսերեն խոսել, իսկ այդ պատգամավորը եղել է Լեւոն Զուրաբյանը»։

Միայն թե, նկատենք, որ այս «մեղադրանքն» անհիմն է։ Սա՝ թեկուզ այն պատճառով, որ ՀՀ լեգվի մասին օրենքը չի արգելում ՀՀ ԱԺ պատգամավորներին օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ այլ լեզվով խոսելը։

Բացի այդ, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ օտարերկրացիների հետ շփումներում կախված նրանց ազգային պատկանելիությունից, խոսում են կամ ռուսերեն, կամ անգլերեն, եւ այդ հանգամանքը մշտապես ընկալվել է նորմալ երեւույթ։ Ուստի անհասկանալի է՝ ինչո՞ւ են այդպես վատ ընդունում ռուսերեն ելույթները եւ նույնկերպ չեն «պայքարում» անգլերեն խոսելու դեմ։

Ի դեպ, «ՉԻ» հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը հայտնեց. «Միանգամայն նորմալ երեւույթ է, երբ ամերիկացի կամ եվրոպացի պաշտոնյաների հետ շփվում եմ անգլերենով, լինում են դեպքեր՝ նաեւ ֆրանսերենով։ Ռուսների հետ շփվում եմ ռուսերենով։ Եթե իմանայի պարսկերեն, պարսիկների հետ էլ իրենց լեզվով կխոսեի։ Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30