Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը արտագաղթի նոր ալիք է առաջացնելու. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 05,2015 12:15

Պատասխանելով հարցին, թե իշխանություններն իրենից քանի՞ տոկոս ձայն են պահանջել հանրաքվեի համար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել է. «Ինձ որեւէ մեկը նման հանձնարարություն չի տվել, ես ինքս եմ որոշում»։

«ՉԻ» – Մարդը պարզ ասում է՝ իր վրա որեւէ մեկը «այո»-ի պլան չի դրել, ինքն է որոշում, թե մարզի ընտրողների քանի տոկոսը պիտի «այո» ասի։ Բնականաբար՝ այնպես, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում լինի, այսինքն՝ «այո» քվեարկածների թիվը Սյունիքի մարզի բնակչության թվից մեծ չլինի։

Եթե, իհարկե, մինչեւ հանրաքվեի օրը Սյունիքի մարզում ընդհանրապես բնակչություն մնացած լինի։ Բանն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը նույն հարցազրույցում ասել է. «ես միշտ մնալու եմ»։ Իսկ դա, հասկանալի է, արտագաղթի նոր ալիք է առաջացնելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30