Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացվող որոշ հարցերին հումորով էր վերաբերվում: Մասնավորապես, երբ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը զեկուցեց ԵՏՄ օրենսդրության հետ կարգավորման հարցերը, որոնք առնչվում էին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով պաշտպանվող գյուտերի եւ ԽՍՀՄ վկայագրերով պաշտպանվող արդյունաբերական նմուշների օգտագործման եւ դրանց հեղինակների վարձատրության կարգի հաստատմանը, խոսքի վերջում կարոտախտով, գրեթե տխուր ձայնով ասաց, քանի որ չկա ԽՍՀՄ-ը կարգավորման անհրաժեշտություն է առաջացել:
Հովիկ Աբրահամյանն ի պատասխան նկատեց՝ բա ինչի՞ ես այդքան տխուր ասում: Ի պատասխան Արմեն Եղիազարյանը նկատեց՝ ես հին մարդ եմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ