Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածների բուժման եւ զոհվածների հուղարկավորության ծախսերը կհոգա կառավարությունը

Նոյեմբեր 05,2015 11:38

Այսօր մինչ կառավարության նիստը սկսելը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարի զոհերի հիշատակը:

Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի ղեկավարը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի կառավարության ղեկավարին ու տրանսպորտի նախարարին՝ ցուցաբերած աջակցության համար:

Հովիկ Աբրահամյանը նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկում են անցկացրել, ու որոշել, որ տուժածների բուժման ու զոհերի հուղարկավորության բոլոր ծախսերը ՀՀ կառավարությունը կվերցնի իր վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30