2013-ին Հայաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում Սերժ Սարգսյանը պարտվել էր։ Ավելին՝ ընտրությունների ելքը իշխանությունները լուծել էին շուրջ 500՝ առանց վերահսկողության մնացած գյուղերի միջոցով։ Դրանք հենց այն գյուղերն էին, որտեղ նախագահի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահված անձ եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի ունեցել։
Արդյունքում, 144 հիմնականում գյուղական տեղամասերում ընտրողների մասնակցությունը եղել է 90 եւ ավել տոկոս, իսկ Սերժ Սարգսյանի օգտին քվեները՝ 80 տոկոս ու ավել։ Նույն պատկերն է եղել նաեւ այն մոտ 300 գյուղական տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակցությունը 70-ից 80 տոկոս է գրվել։
Այսինքն, եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանությունների ծրագրերը
խափանել, ապա ուշադրությունը քաղաքներից պետք է շրջի դեպի գյուղերը։ Այս պահի դրությամբ չենք կարող ասել, որ ընդդիմությունը փոխել է իր մարտավարությունը, քանի որ, ինչպես նախորդ ընտրություններում, սահմանադրական հանրաքվեի ժամանակ եւս ընդդիմության հիմնական ուշադրությունը սեւեռված է քաղաքների վրա. հանրահավաքներ, հանդիպումներ, քարոզարշավ…
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում