Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուջեում փող չկա՝ օրը ցերեկով լույս են վառում

Նոյեմբեր 05,2015 16:00

Երեկ ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին հորդորում էին պատգամավորների պահպանման ծախսերը կրճատել եւ խնայողություններ անել: Նա «Առավոտի» հարցին՝ հնարավոր չէ՞ մի քիչ ծախսերը սեղմել, պատասխանեց, որ պատգամավորների վրա վերմակ չեն գցում, որ պահպանեն, նրանց աշխատավարձ են տալիս, գրենական պիտույքներ գնում, ինտերնետի, հեռախոսի, հոսանքի փողն են տալիս, գործուղումների մեկնում են էկոնոմ դասով, 5-աստղանի հյուրանոցներում չեն մնում: Մի խոսքով, շատ-շատ սուղ միջոցներով աշխատում են:

Լուսանկարում ԱԺ-ի միջանցքներից մեկն է, որի լույսերը օրը ցերեկով միացված են՝ այն դեպքում, երբ բնական լույսը տարածքը նորմալ լուսավորում է, դրսում արեւային եղանակ է: Այդպես հաճախ ԱԺ-ի զուգարանների լույսն ենք տեսնում անիմաստ միացված, ձմռանը օդակարգավորիչները միացրած՝ պատուհանները բացած՝ էլեկտրաէներգիայի այս բարձր սակագնի պայմաններում: Հետո էլ ասում են՝ բյուջեում փող չկա:

Խնայողության թեմայի շուրջ 

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30