Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը՝ քարտուղարուհիների մասին

Նոյեմբեր 05,2015 14:30

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ իրենց նախարարությանը հատկացված միջոցները նախորդ տարվա համեմատ կրճատվել են:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ խնայողություններ պատրաստվո՞ւմ եք անել, որովհետեւ շատ են քննադատում, որ նախարարությունները ուռճացնում են ծախսերը, պահում են մի քանի տեղակալներ, տեղակալների քարտուղարուհիներ եւ այլն, նա պատասխանեց. «Բնականաբար, եթե խնայողությունների հնարավորություն լինի օբյեկտիվորեն, մենք դա անելու ենք»: Մենք ճշտեցինք՝ բայց տեսնո՞ւմ եք ուռճացված ծախսեր նախարարությունում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ընդհանրապես նախարարության եւ դրա առանձին կառույցների գործունեության արդյունավետության մասին գնահատական կտա ավելի ուշ. «Բայց ցանկացած դեպքում այդպիսի որակումները համընդհանուր, բոլորին վերաբերող չպիտի լինեն: Կլինեն տեղեր, որտեղ կլինեն ուռճացված ծախսեր, կլինեն նախարարություններ, որ չեն ունենա: Մենք, ինչու ոչ, կարիք ունենք կադրերի ավելացման, այնպես չի, որ միանշանակ ամեն ինչ ուռճացված է: Նախարարության աշխատակազմում երկու կողմով էլ կարելի է հարցերը դիտարկել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք քանի՞ տեղակալ ունեք, նրանց քարտուղարուհիները շա՞տ են: Նախարարը պատասխանեց. «Ունեմ 4 տեղակալ, նրանցից յուրաքանչյուրն ունի ընդամենը 1 օգնական: Այդ օգնականը նույն քարտուղարուհի կոչվածն է, որը կատարում է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը եւ ընդհանրապես ամեն ինչ: Այսինքն՝ այնպես չի, որ լրացուցիչ քարտուղարուհի են բերում»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30