Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. Խորը, արդյունավետ համագործակցության ձեւաչափը դեռեւս չի գտնվել. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 05,2015 10:55

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը վերլուծել է, թե ինչ կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 6-ին եւ դրանից հետո։

– Պարոն Վարդանյան, ընդդիմադիր դաշտում սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորվել է «Ոչ»-ի 2 ճակատ, որոնցից մեկը ժողովրդին կոչ է անում բոյկոտել հանրաքվեն եւ չմասնակցել քվեարկությանը, մյուս ճակատը կոչ է անում գնալ հանրաքվեի եւ «ոչ» քվեարկել։ Կա նաեւ 3-րդ դիրքորոշումը, Քաղաքացիական պայմանագիրն էլ ասում է՝ սա կեղծ օրակարգ է: Ընդդիմադիր այս ուժերից որի՞ դիրքորոշումն է ընդունելի եւ ինչպե՞ս կարող է կողմնորոշվել ժողովուրդը։

– Ովքեր ասում են, որ բոյկոտն է ճիշտ, կարծես թե հրապարակային կոչ չեն անում՝ չգնալ ընտրատեղամաս։ Այսինքն, քննարկումներն ընթացքի մեջ են, թե վերջիվերջո որն է ճիշտ, որ դիրքորոշումը պետք է ընդունել որպես ընդհանուր դիրքորոշում։ Եթե պահպանվի այդ 2 տարբեր մոտեցումը, դա իհարկե, կթուլացնի «Ոչ»-ի, այսպես ասած՝ շարժումը, քանի որ կբերի «Ոչ»-ի կողմնակիցների վարքի տարբեր դրսեւորման։ Կարծում եմ, «Ոչ»-ի ճակատի ակտիվիստները գիտակցում են այդ փաստը ու պետք է հստակություն մտցնեն այս առումով եւ ըստ այդմ էլ, այդ ճակատին համակրող հանրությունը միատեսակ վարք կդրսեւորի՝ բոյկոտե՞լ, թե՞ մասնակցել ու «ոչ» ասել։

Իսկ ՔՊ-ն որեւէ կոչով հանդես չի եկել, բայց ՔՊ ներկայացուցիչ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանը, «դեմ» է քվեարկել այս  փոփոխություններին,  ուստի,  բոլոր նրանք, ովքեր համակրում են ՔՊ-ին, տրամաբանական է, որ նույնպես «ոչ» պետք է ասեն։ Եթե «Ոչ»-ի ճակատը ընդունեց ինչ-որ միասնական դիրքորոշում, ՔՊ-ին համակրող ընտրազանգվածը, կարծում եմ, կընդունի այդ միասնական դիրքորոշումը։

– Քանի որ ընդդիմադիր դաշտը այս հարցում 3 մասի է բաժանված, այս պարագայում հնարավո՞ր է տապալել հանրաքվեն։

– Չի կարելի որեւէ բան բացառել։ Այնուամենայնիվ, կա համագործակցություն ընդդիմության տարբեր թեւերի միջեւ, թեեւ կան նաեւ լուրջ հակասություններ։ Համենայնդեպս, բոլորն էլ չեն ընդունում ներկայիս ռեժիմը եւ այս կամ այն կերպով փորձում են որոշակի գործողություններ իրականացնել։ Արդյոք այս պահի դրությամբ բավարա՞ր մակարդակի է այդ համագործակցությունը, որպեսզի դրական արդյունքի հասնեն։ Կարծում եմ, որ ոչ։ Նախ, այդ խորը, արդյունավետ համագործակցության ձեւաչափը դեռեւս չի գտնվել, եւ նաեւ նախնական հանդիպումներն են ցույց տալիս, որ կարծես թե այս պահի դրությամբ լայն զանգվածներ չեն մասնակցում «ոչ»-ի արշավին, դեռեւս ավելի սպասողական դիրք է ընդունել բողոքական զանգվածի մեծամասնությունը։ Բայց, իհարկե, 1 ամսվա ընթացքում կարող են լինել փոփոխություններ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է լինում ռադիկալ փոփոխություններ, եւ փոքր բողոքը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերածվում է լայնածավալ բողոքի գործողությունների, ընդվզման, քաղաքացիական անհնազանդության լայնածավալ ակցիաների։ Սա, իհարկե, հնարավոր է, բայց այս պահի դրությամբ ավելի հոռետեսական պատկեր է ուրվագծվում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30