Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվողներից շատերը պնդում են, որ այս հույժ կարեւոր փոփոխություններով ընդդիմությանը հնարավորություն է տրվում գալ իշխանության, որին միշտ խանգարել է չգիտես թե ինչը։ Իշխանության ներկայացուցիչները եւս նշում են, որ եթե ուզում եք ժողովրդավարություն ունենանք եւ չվերարտադրվենք, պետք է փոխել սահմանադրությունը։
Գուցե զարմանաք, բայց աշխարհում դեռ մնացել են երկրներ, որոնցում առանց սահմանադրությունը փոխելու հաղթում է ընդդիմությունը։ Ընդ որում, մեր թվարկելիք ավելի քան երկու տասնյակ երկրներից ընդամենը 1-2-ն ունեն ժողովրդավարության բարձր չափանիշ, մյուսները մեզ պես են, մի քիչ լավը կամ ավելի բեթար։
…Երկրներ, որոնք հիմնականում չեն փայլում ժողովրդավարությամբ, որոնց մեջ կան անգամ միջազգայնորեն չճանաչվածներ, բայց դրանք մեզանից առաջ են, քանի որ դրանցում ժողովուրդը կարողանում է ընտրություն կատարել։ Այս մարդիկ եւ ուժերը հաղթեցին ընտրություններում՝ բազմաթիվ խոստումներ տալով. Նորվեգիայի դեպքում՝ բուժսպասարկման մակարդակի բարձրացում, Գվատեմալայի՝ կոռուպցիայի, Մեքսիկայի՝ հանցավորության վերացում եւ այլն։ Մեզ մոտ ինչ խոստում ուզում եք՝ տվեք, մեկ է՝ հիմնական կողմնորոշիչը դրանք չեն։
Ինչպես տեսնում ենք, անգամ Նիգերիայում ժողովուրդը կարողացավ վախը թոթափել եւ կյանքում մեկ անգամ քվեարկել արդարամտորեն, իսկ մեզանում անգամ ընդդիմադիր գյուղապետի թեկնածուն է դժվարությամբ հաղթում, ուր մնաց՝ նախագահի…
Կարդացեք նաև
Ասում են՝ նման բան կարող է նաեւ Հայաստանում լինել, եթե կողմ քվեարկենք սահմանադրական բարեփոխումներին։ Բանն այն է, որ բարեփոխում անողը նրանք են, որոնք բարեփոխումից հետո պետք է շարունակեն պաշտոնավարել. նրանք, հաստատ, պաշտոնն ընդդիմադիրի չեն տա…
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում