Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հետընտրական զանգերն ու նվերը Ալիևին. «Ժամանակ»

Նոյեմբեր 05,2015 10:38

Թուրքիայում և Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել այդ երկրների նախագահների հետ, որոնց ներկայացնող քաղաքական ուժերը, ըստ էության, բացարձակ հաղթանակներ են տարել այդ ընտրություններում: Ալիևի և Էրդողանի հետ Պուտինը քննարկել է ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական համագործակցության հեռանկարները, իսկ Ալիևին ինչ-որ իմաստով էլ նաև հետընտրական նվեր է արվել՝ Պուտինը երեկ ստորագրել է ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին ռուս-ադրբեջանական համաձայնագիրը:

Այսպիսով, նոյեմբերի 1-ին թուրք-ադրբեջանական խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած այս հեռախոսազրույցները, ըստ էության, նախանշում են եռյակի հարաբերությունների որոշակի նոր մեկնարկ, քանի որ և՛ Ադրբեջանում, և՛ առավել ևս Թուրքիայում, ըստ էության, լիովին նոր քաղաքական իրավիճակ է, որտեղ ստատուս քվոները չեն փոխվում, սակայն փոփոխության է ենթարկվում այն հողը, որի վրա առկա էր ստատուս քվոն և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում:

Թուրքիայի պարագայում Էրդողանը վերահաստատում է իր գերիշխանությունը, իսկ Ադրբեջանում Ալիևը իր իշխանությունն առաջին անգամ վերարտադրում է Արևմուտքի հետ լարվածության պայմաններում: Մյուս կողմից՝ սա, ըստ էության, նշանակում է և՛ Ալիևի, և՛ Էրդողանի դիրքերի որոշակի ամրություն:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30