Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Այսօր մենք կով կթելու համար, կովի կրծքերը լվանալու համար 15 միլիոն չենք ծախսում». «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2015 10:19

Հատված ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի հարցազրույցից:

– Տնտեսության հիմնական պատասխանատուի՝ վարչապետի հանդեպ ձեր խմբակցության անդամները բավականին բարեհաճ վերաբերմունք ունեն եւ գրեթե չեն քննադատում։

– Դե, կարծես թե համեմատության մեջ միգուցե եւ ճիշտ են՝ նախորդի հետ համեմատած։ Այն տեմպերը գահավիժման, որ կային նախորդում, այսօր կարծես թե մի փոքր թուլացած են՝ կախված ֆինանսական հնարավորություններից։

– Վստա՞հ եք, որ գահավիժում չկա այսօր՝ նախորդի համեմատ։

– Նախորդի համեմատ… ոչ թե չկա, այլ տեմպերը մի քանի անգամ ցածր են։ Այսօր մենք կով կթելու համար, կովի կրծքերը լվանալու համար 15 միլիոն չենք ծախսում, հասկանո՞ւմ ես, գոնե դա չենք անում կամ 100 հազարանոց ունիտազ չենք առնում, հետո տանում գցում։

– Բայց այս տարվա տնտեսական աճը 2.2 տոկոս է իջել, նախկին վարչապետի օրոք ավելի բարձր թվեր էին՝ մոտ 7 տոկոս։

– Նախկինն ավելի լավ թվաբանական մեթոդներ գիտեր՝ աճ ցույց տալու։ Ներկա վարչապետն իրեն թույլ չի տալիս նման աճպարարությամբ զբաղվի։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30