Լրահոս
Օրվա լրահոսը

Մեջքի ցավից ազատվեք պարզ վարժություններով

Նոյեմբեր 05,2015 11:30

Ժամանակակից կյանքով ապրողներից շատերը բողոքում են մեջքի ցավերից, ողնաշարային խնդիրներից: Ամեն օր տանը փոքր-ինչ ժամանակ տրամադրելով մեջքի վարժություններին, կազատվեք մեջքի տանջող ցավերից, որոնք կապված են ոչ ճիշտ կեցվածքի հետ:
Մասնագետներն առանձնացրել են պարզ եւ արդյունավետ վարժություններ, որոնք երկար ժամանակ չեն խլի ձեզնից, բայց փոխարենը կունենաք ուղիղ ողնաշար եւ կխուսափեք հետագա լուրջ խնդիրներից, որոնք հիմնականում առաջանում են ողնաշարի ծռության շնորհիվ: Այս վարժություններն առանձնացրել եւ ներկայացնում է adme.ru-ն:

1-ին վարժությունը հետեւյալն է. մեջքի վրա պառկել, աջ ոտքը ծալել, իսկ ձախ ոտքը ուղիղ պահել եւ բարձրացնել դեպի վեր: Ծնկի հատվածում երկու ձեռքերով բռնել ոտքը եւ ձգել դեպի ձեզ: Այդպիսի դիրքով մնալ 30 վայրկյան: Յուրաքանչյուր ոտքի համար վարժությունը կրկնել երկու անգամ:

8.1

 

2-րդ վարժության ընթացքում նույնպես հարկավոր է պառկել մեջքի վրա: Ոտքերը ծալել ծնկերի հատվածում: Երկու ձեռքով բռնել ձախ ոտքի ծնկի հատվածը եւ ձգել դեպի ձեզ: Այդպիսի դիրքում հարկավոր է մնալ 20 վայրկյան: Յուրաքանչյուր ոտքի համար վարժությունը կրկնել դարձյալ երկու անգամ:

8.2

3-րդ վարժությունը կատարելիս` կրկին ընդունեք մեջքի վրա պառկած դիրք: Ձախ ոտքը եւ աջ ձեռքը պետք է լինեն ուղիղ դիրքում, իսկ աջ ծնկով պետք է փորձել դիպչել գետնին, որը կարող եք օգնել ձախ ձեռքով: Այս դիրքում մնացեք 20 վայրկյան եւ ամեն ոտքի համար վարժությունը կրկնել երկու անգամ:

8.3

4-րդ վարժության ժամանակ էլ անհրաժեշտ է պառկել մեջքի վրա, ծալել ձախ ոտքը, իսկ աջ ոտքը դնել ձախի վրա: Ձախ ոտքը դանդաղորեն բարձրացնել դեպի ձեզ: Մնալ այս դիրքում 30 վայրկյան, ապա փոխել ոտքերը եւ կրկնել վարժությունը:

8.4

5-րդ վարժության ժամանակ պետք է հենվել աջ ոտքի վրա եւ մնալ այդպես 30 վայրկյան: Փոխելով ոտքերի դիրքը` կրկնեք վարժությունը:

8.5

6-րդ վարժության ընթացքում պառկել աջ կողմի վրա: Ձախ ոտքը ծալել ծնկի հատվածում եւ ձախ ձեռքով բռնել ոտքի վերջնամասից` մեջքը ոչ շատ լարելով: Այդպիսի դիրքով մնալ 30 վայրկյան, այնուհետեւ փոխել դիրքը եւ կրկնել վարժությունը:

8.6

7-րդ վարժությունը կատարելիս հարկավոր է կանգնել սեղանի դիմաց` ձեռքերի ձգվածության չափով: Առաջ ձգվել եւ ծնկները ծալել այնքան, որպեսզի կարողանալ հասնել սեղանին: Ձեռքերը ուղիղ պահել եւ մնալ այդ դիրքով 10 վայրկյան, ապա ուղղվել եւ տարբեր կողմեր ձգումներ կատարել:

8.7

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30