Տվյալ երկրում որեւէ գաղափարախոսության «կիրառելիությունը» ստուգելու համար անհրաժեշտ են քիչ թե շատ արդար ընտրություններ: Այս կամ այն գաղափարների կողմնակիցները պետք է քաղաքացիներին համոզեն, որ դրանք կլուծեն պետության առաջ կանգնած խնդիրները, այդպիսով ստանան ընտրողների քվեն, որից հետո փորձեն այդ գաղափարներն իրականացնել: Եթե դրանք սխալ գաղափարներ էին, կամ իրականացումը չի ստացվել, ապա հաջորդ ընտրություններին քաղաքացիները ձայն կտան այլ գաղափարների եւ իրականացնողների: Այդպես են ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում կայանում գաղափարախոսություններն ու կուսակցությունները՝ ամեն ընտրական ցիկլում փորձարկման շրջան անցնելով: Հակառակ դեպքում գործնական մակարդակով խոսել այս կամ այն գաղափարախոսության արժանիքների եւ թերությունների մասին՝ անիմաստ է:
Ենթադրենք, 90-ականների առաջին կեսին ՀՀՇ-ն դավանում էր ազատական գաղափարներ, ձեւավորվում էր «աջ ուժերի միություն», արտահայտում էր «նորաստեղծ» բուրժուազիայի, գործատուների շահերը եւ այլն: Տեսականորեն հրաշալի ծրագիր է: Բայց դրա արդյունավետությունը փորձարկելու համար պետք էր ստանալ ընտրողների քվեների մեծամասնությունը: Քանի որ դա տեղի չունեցավ, ոչ լիբերալները, ոչ նրանց հետ տեսականորեն մրցակցող սոցիալ-դեմոկրատները, ոչ ազգայնականները, ոչ էլ հասարակությունը այդպես էլ չհասկացան, թե որ գաղափարներն են աշխատում: Իսկ դրանից հետո սկսեց աշխատել միայն մի սկզբունք՝ քաղաքական «ջիհադի» սկզբունքը՝ «անհապաղ հեռացեք» – «100 տոկոս էլ ստանաք, չենք հեռանա»:
Եվ ստացվեց, որ ազատականությունը գործնականում նույնքան անհասկանալի բան է, որքան «նժդեհականությունն» ու «տարոնականությունը»: Իհարկե, կարելի է գրքեր կարդալ այդ թեմաներով, բայց դա զուտ ակադեմիական զբաղմունք է. գաղափարներն ինչ-որ բան արժեն, երբ դրանք աշխատում են: Բայց 95-ին Կարամելի Հարութին եւ Կոմբիկերի Վլադին ազատականությունը նույնքան էր հետաքրքրում, որքան հիմա Շմայսին եւ Թոխմախի Մհերին հուզում է նժդեհականությունը: Պարզվեց, որ լիբերալները լիբերալ չեն, բուրժուազիան բուրժուազիա չի, կուսակցությունները կուսակցություն չեն:
Նույնը՝ եվրոպական արժեքները: Քանի դրանց մասին պատկերացումը կազմվում է Հայաստանի իրականության հիմքի վրա եւ արժեքների իբր կողմնակիցների եւ հակառակորդների բանավեճից, դրանք էլ ընկալվելու են որպես կեղծ եւ մերժվելու են քաղաքացիների մեծամասնության կողմից: Որովհետեւ որեւէ դաշտ չկա՝ ապացուցելու դրանց արդյունավետությունը: Երբ չկա գիտակցական ընտրություն կատարելու հնարավորություն, մարդիկ ղեկավարվում են բնազդներով, իսկ այդ դեպքում մարդիկ դառնում են զանգված, որը կարող է գնալ ամեն մի անհեթեթության հետեւից եւ ենթարկվել (ժամանակավորապես, իհարկե) ամեն մի դատարկ ամբոխավարի «հրահանգներին»: Զանգվածին գաղափարներ պետք չեն, զանգվածին պետք է «ջիհադ»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լավ ասեցիր։ Բա մի հատ մեր վրա աֆրիկական ստրկության գաղափարախոսությունը չփորձե՞նք։
Մի ժամանակ դպրոցում Եզոպոս, բան էին սովորացնում։ Ամբողջ ծովը պետք չի խմել հասկանալու համար, որ աղի է։ Թեկուզ Ալբանիայի կյանքը տես՝ հասկացի եվրոպական արժեքները աշխատում են, քե չէ։ Ինչ վատ դաշտ ա։ Մի քիչ Անգլիա-Ֆրանսիա կամ Ֆրանսիա-Գերմանիա դարավոր պատերազմերից կարդա, որ հասկանաս Հայ-Ադրբեջանական հարաբերությունները ոնց կարան զարգանան։ Ւսկ տնտեսական մասով, եթե Առաջին նախագահը ժամանակին չվախենար իրեն խելոք մարդկանցով շրջապատել (Աղանբեկյանի, Սատարովի կարգի), ցեխավիկները ցեխավիկ էլ կմնային ու չէին աճի, դառնա որակ ստեղծող։ Էդ նույն Շմայսի ֆոնին են Բագրատյանը ու Կենտրոնական բանկի հին նախագահը հանճար երևում։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, էդ «Լևոնի մեղքն ա» որ կարգին տնտեսություն չունենք ու քո նման մտավորականի (մի քիչ էլ իմ, բայց ես մտավորական չեմ ու էն ժամանակ տարիքս էն չէր սենց կարևոր բաներով զբաղվելու, բայց դու մամրո խոսնակ էիր)
Բայց, ինչու քեզ նեղություն տվեցիր՝ բերել Ալբանիայի օրինակը? Ավելի համոզիչ լինելու համար՝ բերեիր Բելոռուսիայի օրինակը։ Եվրոպայում գտնվող երկիր է, կոլխոզի նախագահը՝ 21 տարի է պրիզիդենտ է։ Ինչ ուզում՝ անում է… Էս վերջերս էլ, հենց էդ նույն Եվրոպական, իբր-թե ինր-որ «արժեքներ» ունեցողները, պատրաստվքւմ են նրա վրայից իբր-թե «սանկցիաները» հանեն։ Այսինքն՝ նույն «արժեքները» ունեն..))).. Ճիշտ եմ, թե չէ?…)))..
«Աֆրիկական ստրկության գաղափարախոսությունը» (հետաքրքիր կլիներ ծանոթանալ «գաղափարախոսությանը», հղումները՝ չես տա?..)))..) ընտրություննեով իշխանություն փոխող երկրում, դու «փորձելու» նույնիսկ տեսական հնարավորություն չունես։ Եթե դու իշխանություն ընտրելու և ազատ տեղաշարժի հնարավորություն ունես՝ դու արդեն ստրուկ լինել չես կարող…
Ւնչ վերաբերվում է նախկիններին, այստեղ համաձայն եմ։ Ես չեմ զարմանա, որ մի 15 տարի հետո՝ Շարմազանովը դառնա թերթի խմբագիր և քարոզի դեմոկրատական արժեքներ..))).. Վառ օրինակը՝ բոլորիս աչքի առաջ է՝ Վարդան Օսկանյանը, մարտի 1-ի մարդասպանի խոսնակը, հանկարծ պարզվեց՝ կյանքը կտա ժողորդավարական արժեքների համար..))).. Լևոն Զուրաբյանը՝ Լևոնի լկտի մամուլի խոսնակը՝ դարձել է «դեմոկրատիայի մարտիկ», գիշեր-ցերեկ՝ քունը չի տանում, որ «ժողովրդին» ազատի ավազակապետությունից..))).. Ստեփան Դեմիրճյանը հասուն մարդ էր, երբ պապան Կոմկուսի առաջին քարտողար էր, այն ժամանակ նա պայքարում էր ժողովրդավարության համար? Արամ Սարգսյանը իր եղբորը համարում էր «դեմոկրատիայի աղավնի», որ այն ժամանակ (և հիմա էլ) ոչ մի ծպտուն չի հանում սեփական եղբոր «դեմոկրատիզացնող» տանկերի մասին՝ Բաղրամյան պողոտայում?
Եվ այսպես՝ շարունակ…
Էս, դեմոկրատիայի և խոսքի ազատության ազատության առաջամարտիկ՝ նախկին Չձղաձգվող Հիմնադիրի մամուլի քարտողարը գտավ, որ նույնիսկ մեկնաբանությունները նկուղ քշելուց հետո՝ նկուղում էլ պետք է խեղդել?
Որտեղ է իմ մոկնաբանությունը?