Ղրիմում փոքր մասնավոր ինքնաթիռի կործանումը 4 հոգու մահվան պատճառ է դարձել: Այս տեղեկությունը «Interfax»-ին փոխանցել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
««Սեսնա» մասնավոր ինքնաթիռն օդ է բարձրացել Կոկտեբելեի մոտ գտնվող տարածքից, սակայն ինչ-որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել եւ ինքնաթիռը կտրուկ բարձրություն է կորցրել ու ընկել է: Դրա արդյունքում մահացել են ինքնաթիռում գտնվող բոլոր 4 անձինք»,- փոխանցել է աղբյուրը:
Նա հստակեցրել է, որ, նախնական տվյալներով, թռիչքից առաջ օդաչուն համապատասխան ծառայություններին չի տեղեկացրել թռիչքի մասին: Այդ պատճառով ինքնաթիռի վերջնակետը եւ ուղեւորների անունները դեռ չի հաջողվել պարզել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ