Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչու էր կործանվել ռուսական օդանավը. Անուշ Սեդրակյանը Ռուսաստանի տնտեսության ճգնաժամով է պայմանավորում

Նոյեմբեր 04,2015 23:20

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վերլուծում է օրեր առաջ Սինայի թերակղզում ռուսական օդանավի ու այսօր Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարի ենթարկված ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռի դեպքերը: Ահաբեկչական հարձակման հնարավորությունը ամենաքիչ հավանական վարկածն է համարում:

«Սխալ է գնալ դավադրական տեսությունների հետեւից, որովհետեւ ռուսական տնտեսությունը անփույթ կառուցված ու այժմ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսություն է, իսկ դա կոմերցիոն ավիացիոն ռեյս էր, որտեղ 224 մարդ մահացավ: Ավիացիան այդ կոմերցիոն համակարգի խոշոր մասն է, եթե բոլոր ճյուղերում գնում է անկում, բնականաբար, ավիացիան չի կարող բացառություն լինել: Ռուսաստանը չունի ոչ տեխնիկական նորացման զինանոց, ոչ զորանոցը նորացնելու կամք, ոչ էլ հարկավորություն իրականացնելու այն մոդեռնացման փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ռուսական տնտեսության բոլոր ճյուղերին: Ես կարող եմ հիշեցնել, թե տարիների ընթացքում ինչպիսի ողբերգություններ են եղել հանքափորական արտադրության ճյուղում, երբ կենդանի թաղվում էին հանքափորերը եւ ջրասուզանավի հետ կատարված ողբերգությունը, արբանյակային հրթիռների անկումը:

Արդյո՞ք այս դեպքերը չեն կազմում համապարփակ պատկերը, որ ի ցույց է դնում ՌԴ տնտեսական անկարողությունն ու քաղաքական անարդյունավետությունը: Պետք չէ խոսել ահաբեկչության մասին, եթե նայենք ողբերգությունների հաճախակիությանը, կտեսնենք, որ սա Ռուսաստանի համար խիստ սովորական բան է: Ահաբեկչական տեսությունն ավելի ձեռնտու է Ռուսաստանին, որ նրանք վտանգը ի ցույց դնեն, քան ընդունեն, որ ներսում ենթարկվում են քայքայման»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Անդրադառնալով լուրերին, թե Ջուբայում վթարի ենթարկված ինքնաթիռը հայ գործարարի է պատկանում, հայ օդաչուների անձնակազմով է, Անուշ Սեդրակյանը շարունակեց. «Որքանով է հայ գործարարի պատկանել, դա կարեւոր չէ, հայ օդաչուները էքսպերտ օդաչուներ են, հաճախ են գնում արտագնա աշխատանքների, աշխատելու տարբեր երկրներում եւ հիմնականում Աֆրիկայում, պետք է հասկանանք, որ չենք կարող մեղադրել ավելի լավ տնտեսական միջոցներ փնտրելու մեջ: Այլ բան է, որ այդ տեխնիկական միջոցները ընդհանրապես մաշված են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30