Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները

Նոյեմբեր 04,2015 23:13

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

Անդրադարձ կատարվեց օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցին: Նախարարները նշեցին, որ համանախագահների կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները և վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձ կատարեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցերին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30