Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ավստրալահայ երգիծաբան Ապո Մանջիկյանի «Ո՞վ եմ ես» մոնոներկայացումը

Նոյեմբեր 04,2015 22:20

Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ավստրալահայ երգիծաբան Ապո Մանջիկյանի «Ո՞վ եմ ես» մոնոներկայացումը, որին ներկա  էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ոլորտի մասնագետներ:

Հեղինակը ներկայացնում է սփյուռքահայերի կյանքից վերցված ծիծաղաշարժ դրվագներ:

Նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը ներկայացրեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Սիրով և ջերմորեն ողջունում եմ Ապո Մանջիկյանի  «Ո՞վ եմ ես»  երգիծական ներկայացման առիթով: Ապո Մանջիկյանի ներկայացման ծիծաղաշարժ դրվագները առնչվում են սփյուռքահայի առօրյային, նրանց հայրենասիրությանը, անձնական և համայնքային ապրումներին:

11

Նա իր ներկայացումներով քաջ հայտնի է ավստրալահայ համայնքին, բազմաթիվ ելույթներ է ունեցել Մելբուռնի  և Սիդնեյի Համազգայինի թատրոններում: Մանջիկյան կատակերգակը իր հումորի և երգիծանքի միջոցով ցույց է տալիս ճշմարիտ մարդկային հարաբերությունները, հեգնանքով ու սատիրայով ներկայացնում կյանքում տեղ գտած մերժելի երևույթներն ու մարդուն ապականող բարքերը: Նրա կերպարով օտար հանդիսատեսը գաղափար է կազմում հայի անաչառ և կենսունակ տեսակի մասին: Մանջիկյանը երգիծում է կյանքի թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյական արատները»:

Նախարարը, հատկապես կարևորեց այն, որ Ապո Մանջիկյանը, ով, ապրելով և ստեղծագործելով Հայրենիքից հեռու, պահպանել է իր ազգային ինքնությունը, հայ մշակույթն ու արվեստը:

Ապո Մանջիկյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Հայաստանում հյուրընկալելու և մշտապես աջակցելու համար:

Այնուհետև Հրանուշ Հակոբյանը Սփյուռքում մշակութային զարգացման գործում ներդրած ավանդի համար Ապո Մանջիկյանին շնորհեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

ՀՀ սփյուռքի նախարարությություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30