Գնդակոծությունը կատարվում է ընդհատումներով
Այսօր, ժամը 20-ն անց 10 րոպեից ադրբեջանական զինուժը գնդակոծում է Բաղանիս-Ոսկեպար, սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ճանապարհը եւ Բաղանիս գյուղը: Խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծությունը ավելի ինտենսիվ է դարձել ժամը 20.30-ից: Բաղանիս գյուղից մեզ հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով անջատել են գյուղի փողոցային լուսավորության համակարգը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ