Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճ ապահովելու համար կառավարությունը 300 միլիոն դոլար վարկ կստանա

Նոյեմբեր 04,2015 21:27

Վարկն ուղղվելու է կարճաժամկետ եւ միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը

Հայաստանը, ավելի ճիշտ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի  կրկին վարկային բեռի տակ է ընկնում:

Կառավարությունը 300 միլիոն դոլարի վարկ կստանա Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից: Վաղը կառավարության նիստին վարկ ստանալու մասին նախագիծը հավանության կարժանանա:

Ըստ նախագծի,  Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի 3 մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է»: Վարկի նախապայմանը, ինչպես գրված է նախագծում, ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումն է: «Ծրագրով նախատեսված

տնտեսական, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության միջոցառումներն ուղղված են հիմնական կարճաժամկետ եւ միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաեւ տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը: Միջոցառումներն ուղղված են ինչպես ՀՀ տնտեսության առանձին տարրերի կայունացմանը (էներգետիկ, շինարարական, բյուջետային հատվածներ), այնպես էլ՝ ներքին եւ արտաքին տնտեսական կապերի ընդհանուր, երկարաժամկետ եւ կառուցվածքային ամրապնդմանը»,-վստահեցնում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ կառավարություն ներկայացված նախագծով:

Ուշագրավ են ծրագրի գլխավոր ուղղությունները՝ էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացում, պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում,  բիզնեսի վարման պայմանների բարելավում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30