Aravot.am-ը ճանաչված դերասան Աշոտ Ադամյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից՝ ՀՌԱՀ անդամի թափուր տեղի համար իր թեկնածության առաջարկին:
«Շատ լավ եմ վերաբերվում, թեւ գիտեմ, որ այդ առաջարկը չի ընդունվելու… Հանձնաժողովի, ինչպես եւ բոլոր այլ կարգի ու տրամաչափի ընտրությունները վաղուց ձեւական բնույթ ունեն… Իսկ մասնագիտական առումով, անտեղի համեստություն չանենք, շատ ճիշտ առաջարկ է…»,-ասաց արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ