Վերսալի ոստիկանությունը ձերբակալել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային: Այս մասին տեղեկացրել է ТАСС-ը՝ հղում անելով AFP-ին:
Ֆուտբոլիստը կասկածվում է «Լիոնի» խաղացող Մաթյե Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ: Ըստ կասկածների, Բենզեման Վալբուենայից դրամ է պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել նրա ինտիմ բովանդակությամբ ինչ-որ տեսաձայնագրություն: Եթե մեղադրանքը հաստատվի, Բենզեման կարող է ազատազրկվել առնվազն հինգ տարով:
Ոստիկանությունը ավելի վաղ այդ գործով հարցաքննել էր նաեւ ֆրանսիացի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ջիբրիլ Սիսեին, սակայն ցուցմունքներ ստանալուց հետո նրան ազատ է արձակել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի