Լրահոս
Օրվա լրահոսը

Հրմշտոց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ Վանաձորում

Նոյեմբեր 04,2015 19:15

Ոստիկանները հայտարարեցին, թե երթը խոչընդոտում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Վանաձորում հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքի ավարտից հետո նախաձեռնության անդամները երթ կազմակերպեցին:

Սակայն ոստիկանները նախ հայտարարեցին, որ հանրահավաքի մասին իրազեկելիս երթի մասին չեն նշել, այնուհետեւ հայտարարեցին, որ երթը խոչընդոտում է մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը: Ոստիկանությունը պատ կազմեց, որպեսզի երթի մասնակիցները առաջ չշարժվեն, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության հետ զրույցում նշեց, որ քարոզարշավ է, եւ իրենց իրավունքն է երթ կատարել: Նա խնդրեց ոստիկանությանը չխոչընդոտել խաղաղ երթը:

Երթը շարունակվեց: Երթի ընթացքում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները վանաձորցիներին իրազեկում էին դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30