Sports.ru-ն, անդրադառնալով 2015/16 թթ. մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» արտակարգ արդյունավետ խաղին, նշում է, որ դրա ոգեշնչողը Ռոյս-Օբամեյանգ-Մխիթարյան եռյակն է:
Հեղինակը՝ Պավել Զինովյեւը, գրում է, որ դորտմունդցիների գրոհները դեռ երբեք այնքան մահաբեր չեն եղել, որքան այս մրցաշրջանի մեկնարկում են: «Բորուսիայի» եռյակը համեմատելով եվրոպական մյուս գրանդ ակումբների հարձակման եռյակների հետ՝ Մեսսի-Սուարես-Նեյմար, Ռոնալդու-Բեյլ-Բենզեմա, Իբրաիմովիչ-Կավանի-Դի Մարիա, Իգուաին-Ինսինյո-Կալյեխոն, Ագուերո-Ստերլինգ-Դե Բրյույնե, Լեւանդովսկի-Մյուլլեր-Դ.Կոստա, հեղինակը ցույց է տալիս, որ Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ եռյակը արդյունավետությամբ չունի հավասարը: Նրանք միասին այս տարի «Բորուսիայում» անցկացրել են 30 հանդիպում, խփել 25 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Բունդեսլիգայում «Բորուսիայի» խփած 32 գոլերի 84 տոկոսը (27) նույնպես գրանցված է այս եռյակի հաշվին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ spots.ru-ի