Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովում ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը: Այս տեղեկությունը «Apa»-ին փոխանցել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը:
Նա նշել է, որ հայ պատգամավորները առաջարկել են չեղյալ համարել բանաձեւը եւ այլեւս չվերադառնալ այս հարցին: Այս առաջարկը քվեարկության է դրվել ու մերժվել է 24 դեմ, 14 կողմ ձայներով:
Սուլեյմանովն ասել է, որ Ադրբեջանի առաջարկով զեկույցում 3 փոփոխություններ են կատարվել. «4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ» նախադասությունը փոխվել է «Ադրբեջանի օկուպացված տարածքները դեռեւս չեն ազատագրվել օկուպացիայից»-ով: Երկրորդ փոփոխությունը կապված է Դիլհամ Ասկերով եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակման հետ: Առաջարկվել է զեկույցում ներառել «…Կոչ ենք անում օկուպանտ Հայաստանին ապահովել այս անձանց անհապաղ ազատ արձակումը» նախադասությունը»:
Երրորդ փոփոխությունը, որ արվել է զեկույցում կապված է հայ զեկուցողի հետ աշխատելուց հրաժարվելուն: Առաջարկվել «ցավում է» բառը փոխել «հաստատակամորեն դատապարտում է»-ով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ