Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձ է արվում՝ Հայաստանի ժողովրդին վերագրել ամենացածր մարդկային հատկանիշները՝ հոգեբանորեն կոտրելով նրա պայքարի կամքը». Գ. Չուգասզյան

Նոյեմբեր 04,2015 18:52

Նոյեմբերի 4-ին Վանաձորում կայացավ Սահմանադրական փոփոխությունների դեմ  պայքարող «Նոր Հայաստան» միավորման կազմակերպած հավաքը, որին նախորդեց հավաքի մասնակիցների կողմից իրականացված երթը Վանաձորի կենտրոնական փողոցներով, երթի նպատակը քաղաքացիներին իրազեկելն էր հավաքի մասին, քանի որ, ըստ Անդրիաս Ղուկասյանի, նախապես ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հանրահավաք չի լինելու: Հավաքի ընթացքում ելույթ ունեցան «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը և այլք:

Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ Սահմանադրական  փոփոխությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից կայացված արտահերթ որոշմանը, ապա խոսեց երկրում տիրող սոցիալական ծանր դրությունից՝ խոսքի վերջում դիմելով ժողովրդին. «Բոլորս դեպի պայքար, այլ ճանապարհ չկա»:

Ապա` խոսքը տրվեց Գարեգին Չուգասզյանին, ով նշեց, որ փորձ է արվում՝ Հայաստանի ժողովրդին վերագրել ամենացածր մարդկային հատկանիշները՝ հոգեբանորեն կոտրելով նրա պայքարի կամքը, իսկ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերողները որակվում են որպես դրսի ուժերին ծառայող գործակալներ: Անդրադառնալով խորհրդարանական համակարգի անցմանը՝ նշեց. «Ուզում են իրենք իրենց ընտրել՝ հանրությանը զրկելով ընտրություն կատարելու հնարավորությունից»:

Ժիրայր Սեֆիլյանն էլ անդրադառնալով սոցիալական մի շարք խնդիրների, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների որդեգրած հարկային կեղեքող քաղաքականությանը՝ հորդորեց պայքարի ելնել՝ ընդգծելով՝ «Մենք կորցնում ենք հայրենիք»: Մյուս բանախոսները ևս դիրքորոշում հայտնեցին Սահմանադրության նախագծի շուրջ՝ կոչ անելով դեկտեմբերի 1-ին մասնակցել Երևանում կայանալիք համազգային հավաքին: Հավաքի ավարտին ևս կայացավ երթ, որի սկզբում ոստիկանները փորձեցին խոչընդոտել հավաքի մասնակիցների երթը փողոցով՝ հրահրելով բախումներ: Ի վերջո, տեղի տալով քաղաքացիների համառությանը՝ ոստիկաններն ապահովեցին երթի անվտանգ ընթացքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30