Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր

Նոյեմբեր 04,2015 18:10

Նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, այն տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցները կնպաստեն էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացմանը, բիզնեսի վարման պայմանների բարելավմանը, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30