Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը թերահավատորեն է մոտենում «Գելափ»-ի եւ նմանատիպ այլ հարցումներին: Ըստ «Գելափ»-ի հարցման, որը անցկացվել է 1105 ՀՀ քաղաքացիների շրջանում, 54 տոկոսը ցանկանում է մտնել ՌԴ կազմի մեջ: «Ա1+»-ի հետ զրույցում ազգագրագետը վստահ է՝ այդ հարցման միջոցով փորձ է արվում նոր իրականություն ստեղծել եւ մանիպուլացնել իրականությունը, թեեւ չի բացառում, որ ժողովրդի մեջ դեռեւս բարձր է ռուսահպատակությունը. «Ցավալի է, երբ մարդը չի կարողանում լինել անկախ, ինքնիշխան սուբյեկտ եւ կարծում է, որ իր ճակատագիրը պետք է կառավարի ուրիշը: Այդ ուրիշը այս դեպքում ներկայացնում է ՌԴ-ն, որը վերջին մեր երկու հարյուր տարվա ավանդական տեր-տնօրենն է, մեր գաղութարարը»:
Ազգագրագետի կարծիքով՝ նման հոգեբանություն ունեն այն ազգերը, որոնք երկար տարիներ ապրել են գաղութացված վիճակով՝ չունենալով պետականություն. «Իրենք ունեն կախյալի, հպատակի, ենթարկյալի, ստորոգյալի մենթալիտետ ու պատկերացումներ աշխարհի մասին՝ իրենք իրենց չեն կարող ապրել այս աշխարհում, որ ինչ-որ մեկը կգա ու իրենց կվնասի: Կոնկրետ մեր դեպքում այդ վտանգավոր թշնամու դերում միշտ Թուրքիան է հանդես գալիս, եւ ՌԴ-ն կարողանում է հմուտ ձեւով այդ խաղը խաղալ մեզ համար»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ