«Reuters»-ի հետ զրույցում այսօր Հարավային Սուդանում Ան-12 ինքնաթիռի կործանման ականատեսը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, որ 41 մարմին է տեսել, որոնք ծածկված էին շորերով: Համացանցում են հայտնվել նաեւ ինքնաթիռի ընկնելու բացառիկ կադրերը:
«Reuters»-ի զրույցում դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկը, որը նույնպես չի ցանկացել հրապարակել իր անունը, քանի որ լիազորված չէ խոսել մամուլի հետ, հաստատել է 41 հոգու զոհվելու մասին լուրերը: Մեկ այլ ականատես 32 զոհ է հաշվել:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Քաղաքացիական ավիացիայի վարչությունից ասել են, որ դեռ հաշվում են զոհերի թիվը:
Հարավային Սուդանի նախագահի մամուլի խոսնակ Աթենի Վեկ Աթենին նշել է, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ինքնաթիռում 18 հոգի են գտնվել, որոնցից 6-ը եղել են անձնակազմի անդամներ: Նրանցից 15 հոգին մահացել են, իսկ 3-ի հաջողվել է փրկվել: Փրկվածներից մեկը երեխա է:
Կարդացեք նաև
«Reuters»-ին նաեւ հաջողվել է նկարահանել ինքնաթիռի ընկնելու վայրը: Ներկայացնում ենք տեսանյութը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ