Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի մարզի ԲՀԿ բոլոր տարածքային կառույցների պատասխանատուներին:
Կուսակցության ղեկավարը տարածքային կառույցների պատասխանատուների հետ քննարկել է դեկտեմբերի 6 – ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցեր:
Քննարկվել է նաև Շիրակի մարզում քարոզչության անցկացման ժամանակացույցը:
Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ կառույցների պատասխանատուներին է տրամադրել քարոզչական անհրաժեշտ նյութեր՝ հանրության շրջանում սահմանադրական փոփոխությունների պատշաճ քարոզչություն իրականացնելու համար:
Կարդացեք նաև
ԲՀԿ Մամուլի ծառայություն