Հարավային Սուդանում Ան-12 ինքնաթիռի ընկնելու արդյունքում 39 հոգի է մահացել, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամները: Այս տեղեկությունը, «Ria»-ին հաղորդել է Ռուսաստանի ուժային կառույցների աղբյուրը:
«39 զոհվածների մեջ, նախնական տվյալներով, 1 Ռուսաստանի քաղաքացի կա ու անձնակազմի եւս 5 անդամներ, որոնք Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է նա:
Ուժային կառույցի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ ինքնաթիռը ընկել է գյուղի վրա, ինչի արդյունքում 21 բնակիչներ մահացել են
Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատեց այն տեղեկությունները, թե ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ