Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ն ստեղծել է  հատուկ հանձնախումբ՝ ապօրինի խաղադրույքների և պայմանավորված խաղերի առնչությամբ

Նոյեմբեր 04,2015 17:09

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին «ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություններ կատարելու», «ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների կազմերի ներկայացման և հաստատման», «ՀՖՖ իրավական մարմինների և մշտական կոմիտեների կազմերի հաստատման» մասին հարցերը, ինչպես նաև «Ապօրինի խաղադրույքների և պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների և դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին» հարցը:

Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց և հաստատեց Կարգապահական կանոնակարգում առաջարկված փոփոխությունները, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների և ՀՖՖ իրավական մարմինների և մշտական կոմիտեների կազմերը:

«Ապօրինի խաղադրույքների և պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների և դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին» հարցի քննարկման ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործադիր կոմիտեի անդամներին հանգամանորեն ներկայացրեց խնդրի բազմաթիվ ասպեկտները, անդրադարձավ բազմաթիվ հանգամանքների, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ միջազգային ֆուտբոլում առկա երևույթները հնարավոր առկայություն ունեն նաև հայկական ֆուտբոլում: ՀՖՖ նախագահը ներկայացրեց բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք արվել են միջազգային ֆուտբոլային կառույցների կողմից, այդ կապակցությամբ ՀՖՖ-ի ձեռնարկած միջոցառումները և անհրաժեշտ համարեց ՈՒԵՖԱ-ի համապատասխան կառույցների հետ վերոնշյալ խնդիրների շուրջ համակարգված, փոխգործակցային աշխատանքի կարևորությունը:

ՀՖՖ նախագահը նշեց նաև, որ օրերս հանդիպում է ունեցել նաև ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբների նախագահների և նրանց լիազոր ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս հետ խոսելով միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրների մասին, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ նախագահի առաջարկը` ստեղծելու հատուկ հանձնախումբ, որը կուսումնասիրի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների բոլոր հանդիպումները և կտա մասնագիտական եզրակացություններ:

ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց նաև հատուկ հանձնախմբի կազմը, որի մեջ ընդգրկվեցին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներ Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Էդիկ Մարգարյանը և Լևոն Հասրաթյանը:

ffa.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30