Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հինգ րոպե առաջ դուք բնապահանության նախարար էիք»

Նոյեմբեր 04,2015 17:02

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը «մի սայթում» կարդացել է, որ կան հատուկ խողովակներ, որոնք մանրաձուկը դաշտ չեն տանում: Այսօր խորհրդարանում 2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նա այդ հարցը բարձրացրեց Ջրային պետական կոմիտեի բյուջեի քննարկման ժամանակ`դիմելով կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանին: Խոսքը Սեւանից, ոռոգման նպատակով օգտագործվող ջրի մասին է, որը մղվում է պոմպակայաններ, ապա մատակարարվում գյուղացիական տնտեսություններին:

Պատգամավորը կարծում է, որ Արամ Հարությունյանը հարցը լավ է պատկերացնում, քանի որ նաեւ բնապահպանության նախարար է եղել: Նա մտահոգված է մանրաձկան ճակատագրով եւ նախարարից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ այդ խողովակները չեն կիրառվում մեզ մոտ:

«Մի հինգ րոպե առաջ դուք բնապահպանության նախարար էիք, բայց այսօր Արամայիս Գրիգոյանի աճեցրած ձուկը գնում է այգիներ»,- ասաց պատգամավորը: «Պոմպակայանները այդպիսի մեծ ծախսեր չեն պահանջում և մենք համաձայն ենք, որ լուծումներ գտնենք: Որը էկոլոգիական տեսակետից անվտանգ է՝ ես դեմ չեմ կիրառել»,- պատգամավորին արձագանքեց Արամ Հարությունյանը`հավելելով, որ ամեն դեպքում, հարցը նախ պետք է քննարկել:

Ջրային տնտեսության պետական կոմիտեին, ի դեպ, եկող տարի կտրամադրվի 40 միլիարդ 340 միլիոն դրամ: 1 միլիարդ 840 միլիոնով ավել, քան նախորդ տարի էր տրամադրվել: Ավելացված գումարները հիմնականում կփակեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացած տարբերությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30