Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորներին չեն տա. Խոսքը պետության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքի եւ պարարտանյութի մասին է

Նոյեմբեր 04,2015 15:56

«Ես դեմ եմ, որ խոշորներին տան»,- այսօր, խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը`պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի հարցին:

Պատգամավորը Սերգո Կարապետյանից հետաքրքրվել էր, թե ինչու են միայն փոքր գյուղացիական տնտեսություններին հատկացվում սուբսիդավորվող դիզվառելիքը եւ պարարտանյութերը: Նա կարծում է, որ սուբսիդավորվող դիզվառելիքից եւ պարարտանյութից պետք է օգտվեն նաեւ միջին եւ խոշոր հողօգտագործողները, մանավանդ, որ գալիք տարվա բյուջեով նախատեսված է, որ 51 տոկոսով ավելացվելու են այդ նպատակով հատկացվող գումարները:

Գյուղատնտեսության նախարարը բացատրեց, որ այդ ծրագիրը սոցիալական բնույթ ունի ու առաջին հերթին նպատակ կա օգնել սոցիալապես անապահով գյուղացիներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30