«Առերես հարցաքննությունը անցել է աշխատանքային մթնոլորտում»,- նոյեմբերի 4-ին Սմբատ Հակոբյանի տանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ որեւէ խախտում չեն նկատել, որեւէ բողոք չեն ներկայացրել: Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք նախաքննության գաղտնիք չեն բացահայտելու, քանի որ իրենք գործելու են միայն օրենքի դաշտում եւ որեւէ խախտում չեն կատարելու:
«Ռուբեն Հայրապետյանի տված ցուցմունքները նախաքննական գաղտնիքներ են: Դուք ձեր լրագրողական ճկունությունը կօգտագործեք, ես էլ ճկուն իրավաբան եմ: Մեր այսօր ասած ցանկացած բանը կարող է վնասել քննությանը, մենք ձեռնպահ կմնանք»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Սմբատ Հակոբյանը սեպտեմբերի 21-ին ծեծի է ենթարկվել, երեք անձի մեղադրանք է առաջադրվել Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս հասցնելու համար: Գործով վկա է ճանաչվել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նոյեմբերի 3-ին Սմբատ Հակոբյանը առերեսվել է Ռուբեն Հայրապետյանի հետ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ