Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այս անգամ միջազգային սպառողին է ներկայացնում ալկոհոլային խմիչքների արդյունաբերության ոլորտը

Նոյեմբեր 04,2015 15:14

Հայաստանի զարգացման հիմնադրամը ալկոհոլային խմիչքների ոլորտի 14 ընկերությունների հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում նոյեմբերի 4-6-ը կայանալիք «ENOEXPO 2015» 13-րդ միջազգային ամենամյա գինու ցուցահանդեսին:

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ընկերությունները միջազգային սպառողին կներկայացնեն հայկական գինին, կոնյակը, գարեջուրը և ծիրանի բրենդին: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է նաև խմիչքի համտես, շնորհանդեսներ, հյուրասիրություններ և գործնական հանդիպումներ:

«Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակը ալկոհոլային խմիչքների արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև միջազգային շուկա մուտք գործելը և նոր գնորդներ ձեռք բերելը: Հաշվի առնելով այս հանգամանքը նախատեսվում է կազմակերպել նաև հայկական գինիների համտես-շնորհանդես` առևտրային ցանցերի, գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ ոլորտի լրագրողների և սոմելիեների համար»,- նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30