Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկը գործարկել է ADB Mobile Banking հավելվածը

Նոյեմբեր 04,2015 13:47

Զարգացման Հայկական Բանկը գործարկել է ADB Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն կտա ինտերնետ հասանելիություն ունեցող սմարթֆոնների և պլանշետների միջոցով Բանկի հետ միշտ լինել կապի մեջ աշխարհի ցանկացած կետից:

Մոբայլ Բանկինգի միջոցով հաճախորդները կկարողանան ստուգել իրենց բանկային ու քարտային հաշիվների մնացորդները, իրականացրած գործարքների պատմությունը, վարկային մարումների գրաֆիկը, ավանդային հաշիվների ընթացիկ վիճակը, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ ինչպես իրենց, այնպես էլ ուրիշ հաշիվների, կատարել կոմունալ վճարումներ, Բանկին ուղարկել հաղորդագրություններ և այլն: Այս հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում ունենալ հաշվեհամար և օնլայն ծառայություններից օգտվելու գրանցում:

Հավելվածը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ արտարժույթի փոխարժեքներին և քարտեզի վրա գտնել Բանկի ամենամոտ գտնվող մասնաճյուղն ու բանկոմատը՝ անկախ նրանից օգտվողը բանկի հաճախորդ է, թե ոչ:

Զարգացման Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածից կարող են օգտվել ինտերնետ հասանելիություն ունեցող բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի միջոցով, որը հնարավոր է ներբեռնել Բանկի կայքէջից կամ App Store և Google Play օնլայն խանութներից:

Բանկի կողմից մատուցվող ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.armdb.com ինտերնետային կայք կամ զանգահարել (010) 59 15 15 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30