Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ լինելով «ամենաաղքատ» նախարարներից մեկը՝ իրեն վատ չի զգում

Նոյեմբեր 04,2015 13:32

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երբ ներկայացրեց 2016-ի բյուջեի նախագիծը, հանրապետականները նրան սկսեցին գովել, թե երկրում սոցիալական բարեփոխումներ են եղել եւ դրանք խիստ ակնառու են:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ասեք գոնե 1-2 ակնառու դեպք, որ սոցիալական բարեփոխում է: Նա պատասխանեց. «Իհարկե, այդպես է, կասեմ, բայց ժամանակ շա՞տ ունեք, այսպես ոտքի վրա դժվար կլինի 1-2-ը ասել: Օրինակ, ինտեգրված սոցիալական համակարգերի ներդրում, որը նշանակում է, որ մենք ձեւավորում ենք մեկ միասնական ընդունարան, մեկ պատուհանի սկզբունք, որտեղ քաղաքացիները իրենց սոցիալական խնդիրներով դիմում են եւ ստանում են համալիր սոցիալական ծառայություններ եւ ազատվում են այստեղ-այնտեղ գնալու, փաստաթղթեր բերելու քաշքշուկներից»:

Aravot.am-ի հարցին՝ մայրության նպաստը որ տալիս եք նաեւ չաշխատող մայրերին, դա ինչքանո՞վ կավելացնի ծնելիութունը եւ ընդհանրապես, Ձեր գնահատմամբ, նպաստի համար կուզենա՞ն երեխա ունենալ, թե՞, այնուամենայնիվ, երեխան պետք է լինի սիրո արդյունք, ինչպես ասել էր Հրանտ Բագրատյանը՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ընդհանրապես ծնելիության վրա ազդեցությունը բազմաշերտ է: Չի կարելի ասել, որ մեկ ծրագրի միջոցով կարող ենք ապահովել քաղաքացիների այդպիսի վարվելակերպ եւ կունենանք արդյունքներ: Բայց նպաստները նպաստում են ժողովրդագրական խնդիրների լուծմանը»:

Չնայած նախարարը նշեց, որ կյանքը 2016-ին ավելի դժվար է լինելու, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որ մարդիկ չարտագաղթեն, մնան երկրում:

Նշենք, որ Արտեմ Ասատրյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, ամենաաղքատ նախարարներից է՝ նախավերջին տեղում է՝ Երվանդ Զախարյանից հետո: Այս առնչությամբ մեր դիտարկմանն ի պատասխան՝ նա վստահեցրեց, որ «աղքատների» շարքում լինելով՝ իրեն վատ չի զգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30